Bloomberg. Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները
Թուրքիան այսօրվանից դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը` հղում կատարելով թուրք երկու պաշտոնյայի:
«Թուրքիան հինգշաբթի օրվանից դադարեցրել է բոլոր արտահանումները և ներմուծումներն Իսրայել և Իսրայելից», - նշում է գործակալության հաղորդման մեջ։
Նշվում է նաև, որ Թուրքիան դեռ պաշտոնապես չի հայտարարել այս որոշման մասին։