Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2024թ.-ին հասնելու է նոր բարձունքների. Կանխատեսվող ցուցանիշներ. banksnews.am

Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2024թ.-ին հասնելու է նոր բարձունքների. Կանխատեսվող ցուցանիշներ. banksnews.am
Ներկայիս լարված հարաբերություններն աշխարհի տարբեր պետությունների միջև որևէ կերպ չեն նպաստում պարտքի ծավալների նվազեցմանը։ Ընդհակառակը, աշխարհն էլ ավելի արագ է գլորվում դեպի անորոշության, աղքատության ու  ինքնաոչնչացման անդունդը։

Այս պայմաններում երկրներն ամեն գնով փորձում են զինվել և զինել։ Եվրոպան, ԱՄՆ-ն Ճապոնիան, Հրվ․ Կորեան, Իրանը, ՌԴ-ն, Չինաստանը և մյուսները միլիարդների հասնող զենք-զինամթերք են հրամցնում ռազմական հանցագործություններ իրականացնող տարբեր ռեժիմներին։ Պարզ է, որ պարտքային այս ծանրագույն բեռի տակից մարդկությունը երբևէ դուրս չի գա։

 

Այդուհանդերձ, աշխարհը շարունակում է շարժվել բարդ և անորոշ ճանապարհով. երկրների պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2024թ.-ին հասնելու է նոր բարձունքների․

 

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Ճապոնիայում 2024թ. սպասվում է պարտք/ՀՆԱ հարաբերակցության 251,9% մակարդակ։ Համեմատության համար բերված է պարտք/ՀՆԱ հարաբերակցության 2000թ. մակարդակը, որը Ճապոնիայի պարագայում կազմում էր ընդամենը 135,6%։

 

2024թ.-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությամբ երկրորդ հորիզոնականում է հայտնվելու Սինգապուրը, որտեղ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2000թ. 82,3% ցուցանիշից 2024թ.-ին հաստատվելու է 168,3% մակարդակում։

 

3-րդ տեղում է Հունաստանը, որի պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2024թ. կանխատեսումներով հաստատվելու է 160,2% մակարդակում։

 

Հաջորդիվ ԱՄՆ-ն է, որի պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2024թ.-ին հասնելու է 126,9% մակարդակին։ Ֆրանսիան զբաղեցնում է ցուցակի 5-րդ հորիզոնականը՝ 2024թ-ի պարտք/ՀՆԱ հարաբերակցության 110,5% արդյունքով։

 

Մանրամասները՝ այստեղ