Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ մայիսի 13-ից Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Երևանի մետրոպոլիտենն աշխատանքները կսկսի ժամը 07։00-ից և կավարտի ժամը 00։00-ին։

Շաբաթվա քրոնիկոն.
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:

Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 482 հազար 026 ուղևոր:

Գիծ է դուրս բերվել 2740 շարժակազմ, որից 424-ը երեք վագոնանի, 1346-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։

Նախատեսված ուղևորափոխադրումը` 526 հազար 609 ուղևոր։ Կատարողականը՝ 99,3%: