Ստորագրվել է ՀՀ կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր

Ստորագրվել է ՀՀ կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն Բուդապեշտում ստորագրել են մի շարք փաստաթղթեր: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Մասնավորապես ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունգարիայի կառավարության միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, նաև՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2024-2025 թթ. համագործակցության ծրագիր: