Ուժի մեջ է մտնում մատակարար-առևտրային ցանց, գյուղմթերք արտադրող-մթերող հարաբերությունները կարգավորող նոր օրենքը

Ուժի մեջ է մտնում մատակարար-առևտրային ցանց, գյուղմթերք արտադրող-մթերող հարաբերությունները կարգավորող նոր օրենքը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում մատակարար-առևտրային ցանց, գյուղմթերք արտադրող-մթերող հարաբերությունները կարգավորող նոր օրենքը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ներդրումային խորհուրդ։
 
Մասնավորապես` խոշոր գործարանները կամ մթերող ընկերությունները 30-օրյա ժամկետում կվճարեն մթերված գյուղմթերքի գումարը մատակարար կազմակերպություններին: Առևտրային ցանցերն էլ մուտքի և ելքի կրիտերիաներ կսահմանեն, վճարման 30-օրյա և 60-օրյա ժամկետներ պահպանելով` համապատասխանաբար պարենային և ոչ պարենային ապրանքների համար:
Մանրամասները` https://reform.icarmenia.am/am
Հայաստանի ներդրումային խորհուրդն իրականացվում է ՎԶԵԲ-ի կողմից, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ: