Հայաստանի մշտական բնակչության թիվն աճել է 98․2 հազարով

Հայաստանի մշտական բնակչության թիվն աճել է 98․2 հազարով

Այս տարվա ապրիլի մեկի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 039.7 հազար մարդ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, 2023 թվականի ապրիլի մեկի համեմատ ՀՀ մշտական բնակչության թիվն աճել է 98․2 հազարով․ նախորդ տարվա ապրիլի մեկին մշտական բնակչության թիվը կազմել էր 2 մլն 941.5 հազար մարդ։

ՀՀ մշտական բնակչության 1 մլն 958.7 հազարը գրանցված են Երեւանում, իսկ 1 մլն 081.0 հազարը՝ գյուղական բնակավայրերում։

2024թ. հունվար-մարտին բնակչության կենսունակության գործակիցը` ծնվածների եւ մահացության դեպքերի հարաբերակցությունը կազմել է 113.4%, 2023թ. նույն ժամանակաշրջանի 130.0 %-ի համեմատ: