ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ Մասիսում կառուցվում են 70 փախստականի համար նախատեսված ժամանակակից կացարաններ

ՄԱԿ-ի ֆինանսավորմամբ Մասիսում կառուցվում են 70 փախստականի համար նախատեսված ժամանակակից կացարաններ

Արարատի մարզի Մասիս համայնքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը դիտարկել է ՄԱԶԾ-ի և ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակներին արձագանքման համաշխարհային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող 18 ժամանակակից կացարանների կառուցման բարեհաջող աշխատանքները նախկին մարզադպրոցի տարածքում՝ ավելի քան 70 փախստականների տեղավորելու համար:

Այս նոր կառուցված կացարանները համապատասխանում են ժամանակակից պահանջներին և փախստականների համար հարմարավետ բնակարանային լուծումներ ապահովելու գովելի ջանքերի վկայությունն են, տեղեկացնում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակից։