Անշարժ գույքի գներն ու գործարքներն աճել են

Անշարժ գույքի գներն ու գործարքներն աճել են

Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անշարժ գույքի գները թանկացել են։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, օրինակ, Կենտրոն վարչական շրջանում այս տարվա առաջին եռամսյակում բնակարանների մեկ քառակուսի մետրի շուկայական միջին գինը կազմել է 901 800 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 796 200-ի փոխարեն։

Արաբկիր վարչական շրջանում մեկ քառակուսի մետրի շուկայական միջին գինն այս տարվա հունվար-մարտին կազմել է 637 300 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 556 200-ի փոխարեն։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մեկ քառակուսի մետրի շուկայական միջին գինն այս տարվա հունվար-մարտին կազմել է 426 700 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 392 700-ի փոխարեն։

Դավթաշեն վարչական շրջանում մեկ քառակուսի մետրի շուկայական միջին գինն այս տարվա հունվար-մարտին կազմել է 469 300՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 406 100-ի փոխարեն։

Անշարժ գույքի մեկ քմ շուկայական միջին գները թանկացել են Երեւանի բոլոր վարչական շրջաններում եւ մարզերի բնակավայրերում։

Միաժամանակ, անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքներն այս տարվա առաջին եռամսյակում կազմել են 16 694՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13 216-ի փոխարեն։