Շինարարության ծավալն աճել է 11.7 տոկոսով

Շինարարության ծավալն աճել է 11.7 տոկոսով

Հայաստանում շինարարության ծավալը շարունակում է աճել։ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրականացված շինարարության ծավալն աճել է 11.7 տոկոսով։ Այդ թվում՝ պետական բյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալն աճել է 3.9 տոկոսով։

Միջազգային վարկերով իրականացված շինարարության ծավալն աճել է 59.5 տոկոսով։ Իսկ համայնքների միջոցով իրականացված շինարարության ծավալի աճը կազմել է 29.1 տոկոս։

Բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալը նույնպես աճել է․ առաջին եռամսյակում աճը կազմել է 29.5 տոկոս։

Առաջին եռամսյակում իրականացվել է 72 մլրդ 195.4 մլն դրամի շինարարություն, որից Երեւանում իրականացվել են 37 մլրդ 321.7 մլն դրամի շինարարական աշխատանքներ։