Մետրոյի 3 վագոնով 1 շարժակազմ ևս վերանորոգվել է և մեկ շաբաթից երթևեկելի գիծ դուրս կբերվի

Մետրոյի 3 վագոնով 1 շարժակազմ ևս վերանորոգվել է և մեկ շաբաթից երթևեկելի գիծ դուրս կբերվի

Հիմնովին վերանորոգվել և մեկ շաբաթից մետրոյի երթևեկելի գիծ դուրս կբերվի 3 վագոնով 1 շարժակազմ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ  հայտնեց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։ 

«Հիմնանորոգված մեկ շարժակազմը հնարավոր կլինի շահագործել մոտավորապես երեք ու կես տարի»,-նշեց Երևանի մետրոպոլիտենի  տնօրենը։ 

Բաբկեն Սեդրակյանը տեղեկացրեց, որ 2022 թվականից Երևանի մետրոպոլիտենում հիմնանորոգվել է 11 շարժակազմ։