Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը այցելել է Ոստան բնակավայր

Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը այցելել է Ոստան բնակավայր
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր այցելել է Ոստան բնակավայր՝ դիտարկելու սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքը։
Պետություն-համայնք համագործակցությամբ՝ փողոցների նորոգում և բարեկարգում՝ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի Ոստան, Վերին Արտաշատ, Նարեկ ենթածրագրի շրջանակում` Ոստան բնակավայրում ավարտին են մոտեցել Մայիսյան փողոցի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները՝ ընդհանուր 700 գծմ երկարությամբ:
Փողոցը Ոստանը հարակից բնակավայրերին է կապում:
Վերոնշյալ բնակավայրերը ներառված են շուրջ 110 մլն ընդհանուր արժողությամբ ծրագրում, որտեղ 35%-ը Կառավարության, իսկ 65%-ը համայնքի ներդրումն է:
Համայնքի ղեկավարը ուսումնասիրել է իրականացված աշխատանքները և իր նկատառումներն է ներկայացրել՝ մեկ անգամ ևս պատասխանատուների ուշադրությունը հրավիրելով աշխատանքները բարձր որակով ու ողջ ծավալով իրականացնելու կարևորությանը։