ՀՀ Արմավիրի մարզի փոխմարզպետ Խաչատուր Մկրտչյանը այցելել է Աղավնատուն, Դողս և Հայթաղ բնակավայրեր

ՀՀ Արմավիրի մարզի փոխմարզպետ Խաչատուր Մկրտչյանը այցելել է Աղավնատուն, Դողս և Հայթաղ բնակավայրեր
Խոյ համայնք հյուրընկալվեց ՀՀ Արմավիրի մարզի փոխմարզպետ Խաչատուր Մկրտչյանը: Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի հետ մարզպետն այցելեց Աղավնատուն, Դողս և Հայթաղ բնակավայրեր` հետևելու սուբվենցիոն և պետական ծրագրով իրականացվող շինարարական աշխատանքներին:
Փոխմարզպետն ու համայնքի ղեկավարը ծանոթացան պետական համաֆինանսավորման ծրագրով հիմնանորոգվող Դողս-Աղավնատուն ճանապարհի շինաշխատանքներին։ Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմում է՝ 96,288.500/իննսունվեց միլիոն երկու հարյուր ութսունութ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 62,587.525 դրամ/65%/, իսկ պետության մասնաբաժինը ՝ 33,700.975 դրամ /35%/:
Հաջորդիվ Փոխմարզպետն այցելեց ծանոթանալու ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվող Տ-3-44 /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին։ Ընդհանուր 7.3 կմ երկարությամբ ճանապարհը կապում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան - Աղավնատուն - Լեռնամերձ գյուղերը: Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի գարնանը‚ կատարվել են հողային‚ մայթերի կառուցման և այլ աշխատանքներ։
Վերջին կանգառը եղավ Հայթաղ բնակավայրը, որտեղ փոխմարզպետը և համայնքի ղեկավարը ծանոթացան մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքին։ Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ կառավարության 70% և համայնքի 30% համաֆինանսավորմամբ։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 216 մլն 204.437 ՀՀ դրամ։Մանկապարտեզը շահագործման կհանձնվի 2024 թվականին՝ 90 սանի համար: