ԵԿԲ. Ռուսական ակտիվների ապահովմամբ պարտատոմսերի թողարկման ԱՄՆ պլանը իրավական ռիսկեր է պարունակում

ԵԿԲ. Ռուսական ակտիվների ապահովմամբ պարտատոմսերի թողարկման ԱՄՆ պլանը իրավական ռիսկեր է պարունակում

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը հայտարարել է, որ Ուկրաինային ֆինանսավորելու համար Վաշինգտոնի՝ պարտատոմսեր թողարկելու մտադրությունն՝ օգտագործելով Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների ներդրումից ստացված ապագա եկամուտների ապահովմամբ, իրավական ռիսկեր է պարունակում։

«Ես տեսել եմ չորս տարբեր սխեմաներ կամ առաջարկներ՝ շրջանցելու այն, ինչը շատ այլ իրավաբաններ, այդ թվում՝ ԱՄՆ-ում, համարում են շատ լուրջ իրավական խոչընդոտ, որը կարող է մեկնաբանվել որպես միջազգային իրավական կարգի խախտում», - պաշտոնյայի խոսքը մեջբերում է Financial Times-ը:

«Ակտիվների սառեցմանը, դրանց բռնագրավմանը և տնօրինմանը պետք է շատ լուրջ վերաբերվել», – ասել է Լագարդը՝ զգուշացնելով, որ դա կարող է հանգեցնել «միջազգային կարգի խաթարմանը, որից պետությունները փորձում են պաշտպանել»:

ԵԿԲ ղեկավարն ասել է, որ «կասկած չկա», որ Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինայի վերականգնման համար։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, գործընթացը արագացնելու փորձերը առաջացնում են մի շարք այլ հարցեր՝ կապված միջազգային իրավական կարգի պահպանման, ֆինանսական կայունության և համատեղ պատասխանատվության հետ:

Լագարդի մեկնաբանությունները վկայում են «տրանսատլանտյան պառակտում»՝ պայմանավորված Կիևի համար տասնյակ միլիարդավոր եվրոներ ներգրավելու ցանկությամբ՝ Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվների ներդրումից ապագա եկամուտների ապահովության համար:

Աղբյուրը՝   b24.am