Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի պաշտոնյաներին

Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի պաշտոնյաներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 17-ին ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին:

Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանն անդրադարձել է մարդու իրավունքների կրթության բնագավառում առկա խնդիրներին, սոցիալ-տնտեսական իրավունքների, քրեական վարույթի շրջանակներում իրավունքների պաշտպանությանը, իրավահավասարությանը, խտրականության արգելքին և հանդուրժողականությանն առնչվող մի շարք հարցերի:

Անահիտ Մանասյանը կարևորել է Կայուն զարգացման նպատակները (ԿԶՀ) գործարկելու միջոցով աշխատանքները կազմակերպելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին կողմերը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը շարունակելու և առավել զարգացնելու պատրաստակամություն են հայտնել: