Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ

Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետությունում «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերի դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կանոնները:

Գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգի ներդրումը հանգեցնելու է պետբյուջեի ծախսերի կրճատում, հայկական արտահանողների կողմից ԵԱՏՄ այլ երկրների օպերատորներին հսկիչ նշանների համար վճարվելիք գումարը այսուհետ կվճարվի հայկական տնտեսվարողներին և իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա:

Արդյունքում՝ կլինի դրոշմապիտակի միասնական ձև ամբողջ ԵԱՏՄ-ի համար, համակարգի ինտեգրումը համապատասխան պետական մարմինների հետ կապահովի ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլի վերահսկումը՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև սպառում: Ապրանքների իսկության վերահսկումը կիրականացվի հանրության կողմից՝ հատուկ բջջային հավելվածի միջոցով։