Իրանից նավթի արտահանումը հասել է վեց տարվա առավելագույնին

Իրանից նավթի արտահանումը հասել է վեց տարվա առավելագույնին

Իրանական նավթի արտահանումը հասել է վեց տարվա առավելագույնին, ինչը հիմնականում պայմանավորված է Չինաստան մատակարարումներով: Այս մասին հայտնում է Financial Times-ը:

Ըստ այդմ՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Իրանը մատակարարել է օրական միջինը 1.56 միլիոն բարել, ինչը 2018 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Հստակեցվում է, որ արտահանման գրեթե ողջ ծավալը ուղղվել է Չինաստան։ 2018 թվականին Միացյալ Նահանգները դուրս եկավ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից և վերսկսեց հակաիրանական պատժամիջոցները։ 2019 թվականին Վաշինգտոնը վերականգնեց իրանական նավթի նկատմամբ լիակատար էմբարգոն, ինչի պատճառով էլ էներգիայի արտահանումը նվազեց հաջորդ երկու տարում և սկսեց աստիճանաբար աճել միայն 2021 թվականին։ Վերջին 12 ամսվա ընթացքում Իրանի նավթային եկամուտները հասել են 35 միլիարդ դոլարի:

Իրանից նավթի արտահանման փաստացի ծավալները կարող են ավելի մեծ լինել, քանի որ պաշտոնական վիճակագրությունը հաշվի չի առնում հումքի տարանցումը միջնորդ երկրների միջոցով: 2024 թվականի փետրվարին Իրան-Չինաստան առևտրի պալատը հայտարարեց, որ Իսլամական հանրապետությունը օգտագործում է Արաբական Միացյալ Էմիրությունների ընկերությունները՝ պատժամիջոցները շրջանցելով Չինաստան արտահանումն ավելացնելու համար:

Իրանից նավթի արտահանման աճը վկայում է այն դժվարությունների մասին, որոնց բախվում են Միացյալ Նահանգները և ԵՄ-ն՝ փորձելով ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա՝ կապված Իսրայելի վրա Իրանի հարձակման հետ՝ ի պատասխան իսրայելական օդուժի կողմից Սիրիայում Իրանի հյուպատոսության հրթիռակոծմանը:

Financial Times-ը նշում է, որ Վաշինգտոնի և Բրյուսելի նոր պատժամիջոցներն անհրաժեշտ են լարվածությունը նվազեցնելու և Իսրայելին հակահարված տալուց հետ պահելու համար, պնդում է թերթը։ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենն ապրիլի 16-ին ասել է, որ ԱՄՆ-ն աշխատում է նավթ արտահանելու Իրանի հնարավորությունները սահմանափակելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ իրանական նավթի մատակարարումն այն տարածքն է, որի վրա կարող են ազդել ամերիկյան նոր սահմանափակումները։

Աղբյուրը`   b24.am