Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում  Ապրիլի 19-21-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում Ապրիլի 19-ի, 20-ի և 23-ի կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի ապրիլի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան  27.5°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան       -1.3°C (1987թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան   12.4°C