ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հերթական վերահսկողությունն է իրականացրել տաքսամոտորային ուղևորափոխադրումների նկատմամբ

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հերթական վերահսկողությունն է իրականացրել տաքսամոտորային ուղևորափոխադրումների նկատմամբ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ ապրիլի 12-ին և 19-ին խստացված վերահսկողություն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարողների նկատմամբ։
Երկօրյա մշտադիտարկման արդյունքում Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից արված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է առանց համապատասխան լիցենզիայի առկայության ուղևորափոխադրում կատարող 19 տրանսպորտային միջոց։ Վարչական իրավախախտում կատարած տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։
 Տեսչական մամինը տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող անհատ տաքսիներին ու մասնավոր ընկերություններին զգուշացնում է փոխադրումներն իրականացնել սահմանված լիցենզավորման կարգին համաձայն։