2024թ. փետրվարի դրությամբ Հայաստանում շարունակում է բարձր մնալ դոլարիզացիայի մակարդակը

2024թ. փետրվարի դրությամբ Հայաստանում շարունակում է բարձր մնալ դոլարիզացիայի մակարդակը

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի փետրվար ամսի դրությամբ ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը Փողի զանգվածին (D1) կազմել է 34,8%, որը 2023 թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 3 տոկոսային կետով։

Ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը ռեզիդենտների ընդհանուր ավանդներին և փոխառություններին (D2) ևս նվազել է 3.4 տոկոսային կետով և կազմել` 40.6%:

Մեր երկրի ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում և փոխառություններում (D3) կազմել է 51.9%, որն 2023 թվականի փետրվարի համեմատ նվազել 3.9 տոկոսային կետով։

Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում և փոխառություններում (D4) կազմել է 46.6%, որը նույնպես 3.9 տոկոսային կետով ցածր է 2023 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ։

Ինչ վերաբերում է ռեզիդենտներին արտարժույթով տրամադրված վարկերի հարաբերակցությանն ընդհանուր վարկերին (D5), ապա այն նվազել է 2.3 տոկոսային կետով, կազմելով` 32.5%:

Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են առավել շատ միջոցներ ներգրավել արտերկրից և, հետևաբար, արտարժութային ռիսկից խուսափելու նպատակով ձգտում են դրանք տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են:

Աղբյուրը՝   b24.am