Ռուսաստանը Greenpeace-ը ներառել է անցանկալի կազմակերպությունների ցանկում

Ռուսաստանը Greenpeace-ը ներառել է անցանկալի կազմակերպությունների ցանկում

Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը Greenpeace-ը ներառել է Ռուսաստանում անցանկալի կազմակերպությունների ցանկում, հայտնում է «ՌԻԱ նովոստին»՝ գերատեսչությանը հղումով։

«Օտարերկրյա և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ցանկում, որոնց գործունեությունը Ռուսաստանում ճանաչվում է որպես անցանկալի, ներառվել է Greenpeace International (Stichting Greenpeace Council) («Greenpeace International», «Greenpeace Council Foundation», «GREENPEACE»: «) (Նիդեռլանդներ) միջազգային ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Մայիսի 19-ին ՌԴ գլխավոր դատախազությունը այս ՀԿ-ն հայտարարել է անցանկալի՝ նշելով, որ Greenpeace-ի բնապահպանական գործունեությունն ուղեկցվում է քաղաքական դիրքորոշման ակտիվ քարոզչությամբ, Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու փորձերով և նպատակաուղղված է խարխլելու նրա տնտեսական հիմքերը։

Աղբյուրը՝   news.am