Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ բաձր է մնում 7 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ բաձր է մնում 7 սանտիմետրով

2020 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 53 սանտիմետր բարձրության վրա։ Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ  Հայհիդրոմետ ծառայությունից, այն 7 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։

Նույն աղբյուրի տվյալներով՝ այս տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 195 միլիոն 701 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց թողնված ջրի ծավալը կազմել է 162 միլիոն 388 հազար խորանարդ մետր։

Աղբյուրը՝ armenpress.am