Ապարանի Եղիպատրուշ գյուղում կկառուցվի լեռնադահուկային նոր համալիր

Ապարանի Եղիպատրուշ գյուղում  կկառուցվի լեռնադահուկային նոր համալիր

Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում կկառուցվի լեռնադահուկային նոր համալիր:  Կառավարությունն այսօր հաստատեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագիրը, որով նախատեսում է 15 միլիարդ դրամ ներդնել այս ծրագրում, ևս 15 միլիարդ՝ ներգրավել այլ մասնավոր ներդրողներից։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության նիստին  ներդրումային ծրագրի ներկայացման ժամանակ  վստահեցրեց, որ հնարավոր ամեն բան կարվի, որպեսզի  հաջորդ տարի լեռնադահուկային ավանը պատրաստ լինի շահագործման: 

« «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ընկերությունը, որը նպատակ ունի Ապարանում լեռնադահուկային, ճոպանուղային, ռեստորանային ու հյուրանոցային համալիրներ կառուցել, պայմանագիր է կնքել ավստրիական Doppelmayr ընկերության հետ՝ ճոպանուղու ձեռքբերման համար»,- տեղեկացրեց Վահան Քերոբյանը:

Համալիրի կառուցմանը կներգրավվեն 250 աշխատողներ, իսկ ներդրումային ծրագրի ավարտից հետո կստեղծվի 1500 հիմնական աշխատատեղ։