Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով
Կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս պահին իրականացվում է Թումանյան, Վարդանանց և Խորենացի փողոցներում:
Մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվել է դրանց գույքագրումը:
Անցած շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված շուրջ 550 արտաքին գովազդ, որից 21%-ը պատկանել է խոշոր տնտեսվարողներին:
 Նոր Նորքում գտնվող Տորք Անգեղի արձանի հարակից կանաչ գոտին կվերածվի բացառիկ զբոսավայրի: Առաջիկայում կմեկնարկի նախագծի երկրորդ փուլը:
 2023թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում տեղադրվել է շուրջ 1100, վերանորոգվել՝ 2230 նստարան:
 Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Գրենոբլի Հողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի միջև կնքված պայմանագրով կվերականգնվի Կարմիր բլուր հնավայրի աղյուսաշեն պատերից մեկը, ինչպես նաև ամրոցի մուտքը: