Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ

Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է

Երևան քաղաքում`
Փետրվարի 23-ին սպասվում է անձրև, 25-ին, 26-ի գիշերը հնարավոր է թաց ձյուն և ձնախառն անձրև։  Փետրվարի 24-ին, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 24-26-ին առանձին շրջաններում, 23-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Փետրվարի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 23-ին և 25-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն փետրվարի 24-27-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքի փետրվարի 23-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     14.1°C (2016թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան        -18.1C (1985թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    0.9°C