Երևանի 2022թ․ բյուջեի 22 միլիոն 330 հազար դրամի հավելումը կուղղվի պատերազմի հետևանքով ՀՀ-ում գտնվող քաղաքացիներին մշտական բնակության վայր տեղափոխելուն

Երևանի 2022թ․ բյուջեի  22 միլիոն 330 հազար  դրամի հավելումը կուղղվի պատերազմի հետևանքով ՀՀ-ում գտնվող քաղաքացիներին մշտական բնակության վայր տեղափոխելուն

Երևանի քաղաքապետարանում ավագանու հերթական նիստի ժամանակ  Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը զեկուցեց, որ Երևան համայնքի 2022 թվականի բյուջեի 22 միլիոն 330 հազար  դրամի հավելումը կուղղվի պատերազմի հետևանքով ժամանակավորապես  Հայաստանում գտնվող քաղաքացիներին մշտական բնակության վայր տեղափոխելուն:

Քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը նշեց, որ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանից տեղահանված քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման համար Երեւանի 2022 թվականի բյուջեով միջոցներ նախատեսված չեն: