Հնդկաստանում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Օբզերվեր» հետազոտական հիմնադրամի միջև

Հնդկաստանում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Օբզերվեր» հետազոտական հիմնադրամի միջև

Հայաստանում և Հնդկաստանում մարդկային կապիտալի զարգացման ու սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու «Օբզերվեր» հետազոտական հիմնադրամի նախագահ Սամիր Սարանը Նյու-Դելիում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Հիմնադրամը, որը զբաղվում է տարբեր երկրների կառավարություններին, գործարար ու ակադեմիական համայնքներին խորքային ուսումնասիրությունների, վերլուծությունների տրամադրմամբ ու ներառական հարթակների ապահովմամբ, այսուհետ կհամագործակցի նաև Հայաստանի հետ:

Հուշագրի շրջանակում նախատեսվում է մշակել ծրագրեր՝ ուղղված սոցիալական պաշտպանության, ժողովրդագրության, գենդերային քաղաքականության և զբաղվածության ոլորտներում երկուստեք սահմանված առաջնահերթություններին և ռազմավարական խնդիրների կարգավորմանը։ 

Համատեղ ստորագրված փաստաթղթի արդյունքում նախատեսվում է նաև կազմակերպել միջազգային համաժողով՝ «Երևանյան երկխոսություններ. ուսումնասիրելով աշխատանքի ապագան 21-րդ դարում» խորագրով՝ գիտելիքի ու փորձի փոխանակման նպատակով։