Իտալիան առաջարկում է ընկերություններին թույլ տալ ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով

Իտալիան առաջարկում է ընկերություններին թույլ տալ ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով

Իտալիայի էկոլոգիական հարցերով նախարար Ռոբերտո Չինգոլանին Բրյուսելում ԵՄ էներգետիկայի նախարարների խորհրդի նիստից առաջ հայտարարել է, որ ընկերություններին պետք է թույլատրվի Ռուսաստանից մատակարարվող վառելիքի համար ժամանակավորապես վճարել ռուբլով:  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Politico»-ին:

«Կարծում եմ, որ ճիշտ կլինի ընկերություններին գոնե մի քանի ամիս թույլ տալ վճարել ռուբլով,  քանի դեռ մենք փորձում ենք հստակեցնել իրավական դաշտն ու հետևանքները»,- ասել է Իտալիայի նախարարը:

Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից հետո Արևմուտքը հայտարարեց ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Պատասխան պատժամիջոցներով հանդես է գալիս նաև ՌԴ-ն: Արդեն ապրիլի 1-ից ՌԴ-ն գազի դիմաց վճարումներն ընդունում է ռուբլով:

Աղբյուրը՝ armenpress.am