Սուբվենցիոն ծրագրերի իրականացումը՝ համայնքների արագ տեմպերով զարգացման երաշխիք

Սուբվենցիոն ծրագրերի իրականացումը՝ համայնքների արագ տեմպերով զարգացման երաշխիք

ՀՀ կառավարության աջակցությամբ այս տարի կավարտվի Վերին Գետաշենի ներհամայնքային փողոցների սալարկման ծրագիրը:

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն գյուղում ընթացքի մեջ է ներհամայնքային փողոցների սալարկման սուբվենցիոն ծրագիրը, որի մեկնարկը տրվել է 2021 թվականին։

Ծրագրի պայմանագրային արժեքը 86 միլիոն 989 հազար դրամ է, որից 60 միլիոն 892 հազար դրամը կազմում է ՀՀ կառավարության, 26 միլիոն 96 հազար 718 դրամը՝ Վերին Գետաշենի համայնքապետարանի ներդրումը։
Շինարարական աշխատանքներն այստեղ ավարտված են 45 տոկոսով։

Ծրագրի իրականացման արդյունքում Վերին Գետաշենի 4 փողոցներ կսալարկվեն տուֆ քարով։ Սալարկվող ճանապարհների ընդհանուր մակերեսը կկազմի 6500 քառակուսի մետր։