Երևանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպել էր Հայաստանի և Հնդկաստանի գործարարների համաժողով
Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության միջնորդությամբ՝ հունիսի 7-ին Երևանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպել էր Հայաստանի և Հնդկաստանի գործարարների համաժողով։
Համաժողովին մասնակցել են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահի տեղակալ Կարեն Իվանովը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչները, ինչպես նաև Հնդկական առևտրի պալատի (ICC) Թամիլ Նադու նահանգի ղեկավար, Չեննայում ՀՀ պատվավոր հյուպատոս Շիվկումար Էաշվարանը։
Համաժողովը մեկ հարկի տակ էր հավաքել երկու երկրների ավելի քան 100 գործարարների:
Միջոցառման ընթացքում ներկայացվել է Հայաստանի գործարար միջավայրը և ներդրումային հնարավորությունները, քննարկվել են երկկողմ առևտրի և տնտեսության տարբեր ոլորտներում գործակցելու հեռանկարները։
Կազմակերպվել են նաև հանդիպումներ՝ B2B ձևաչափով։