Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել սելավային հոսք. արգելափակվել են մեքենաներ

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել սելավային հոսք. արգելափակվել են մեքենաներ

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել սելավային հոսք, որը թափվել է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 2606 կմ-ի պիկետ 1 և 2620-րդ կմ-ի պիկետ 4 և 5 հատվածներում։

Սելավային հոսքի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել էր, մի շարք մեքենաներ՝ արգելափակվել։

Տվյալ հատվածում իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, տրակտորների միջոցով հեռացվել է ջրաբերուկը և արգելափակումից դուրս բերվել երկու մարդատար ավտոմեքենա։

Ճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։