ABB KIDS. եզակի վճարային քարտ երեխաների համար

ABB KIDS. եզակի վճարային  քարտ երեխաների համար

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայանում է յուրահատուկ առաջարկով. հայկական բանկային շուկայում եզակի՝ ABB KIDS քարտով: Ինչպես տեղեկացնում են ՀԱՅԲԻԶՆԵԱԲԱՆԿԻՑ՝ այն նախատեսված է 6-14 տարեկան երեխաների համար: 

KIDS Card վճարային քարտը հնարավորություն կտա երեխաներին կառուցել ֆինանսապես կայուն և գրագետ ապագա՝ օգնելով նրանց արդեն չափահաս կյանքում արդյունավետ կերպով տնօրինել սեփական գումարները, միևնույն ժամանակ զերծ մնալով կանխիկ գումարով գործարքներ կատարելուց:

KIDS Card վճարային քարտն օգտագործելու միջոցով երեխան դեռ մանկուց կսովորի, թե ինչպես պետք է վերահսկել ծախսերը, բաշխել միջոցները, ինչպես նաև կսովորի օգտվել բանկոմատներից, տերմինալներից և սահմանափակ շրջանակներում գործարքներ կկատարի ինտերնետ միջավայրում:

«Այլևս պետք չէ անհանգստանալ, որ Ձեր երեխայի գումարը կսպառվի ամենաանհրաժեշտ պահին: Դուք կարող եք ցանկացած պահի համալրել քարտը, իսկ երեխան կօգտվի քարտի վրա առկա միջոցներից»,-վստահեցնում են բանկում:

Երեխաներն, անկասկած, հիացած կլինեն մեծահասակների աշխարհի մասնիկը դառնալու և իրենց ֆինանսները ազատորեն տնօրինելու հնարավորությամբ:

Այսուհետ երեխայի ծախսերը կարող են վերահսկելի լինել KIDS Card վճարային քարտի միջոցով: Երեխայի կողմից կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը ծնողներին հասանելի կլինի հաղորդագրությունների, Internet-Mobile Banking հավելվածի և իհարկե, 24/7 ռեժիմով Զանգերի կենտրոնի հետ կապ հաստատելու միջոցով:

KIDS Card վճարային քարտն անվանական է, դրա վրա նշվում է երեխայի՝ փաստացի սեփականատիրոջ անունը, ծնողի ցանկությամբ քարտի դարձերեսին կարող է տպագրվել նաև երեխայի նկարը։

Քարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել բանկ՝ ներկայացնելով երեխայի անձը հաստատող փաստաթուղթը (երեխայի ծննդյան վկայականը կամ անձնագիրը) և ՀԾՀ, ինչպես նաև ծնողի կամ խնամակալի անձը հաստատող փաստաթուղթը և ՀԾՀ: Եթե ծնողի կամ խնամակալի անունով բանկում արդեն կա բացված քարտ, ապա երեխային Kids Card-ը կարող է տրամադրվել որպես տվյալ քարտին կից քարտ:

Մանրամասների համար զանգահարել` 59-20-20 կամ այցելել armbusinessbank.am

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: