Հանդիպում հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Հանդիպում հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի աշխատակիցները Գյումրիում հանդիպել են Շիրակի մարզի հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների շուրջ 40 ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

 

Հանդիպման ընթացքում ՊԵԿ աշխատակիցները ներկայացրել են ոչ առևտրային կազմակերպությունների  հսկողության բաժնի գործառույթների իրականացման, վերահսկողական մեխանիզմների կիրառման շրջանակները և եղանակները: Ներկայացվել են նաև վերոնշյալ կազմակերպություններին վերաբերող օրենսդրական կարգավորումներն ու դրանցում կատարված վերջին փոփոխությունները։

 ՊԵԿ ներկայացուցիչները պատասխանել են  ներկաների հարցերին, ինչպես նաև անդրադարձել ՀԿ-ների և հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների ամենատարածված սխալներին ու բացթողումներին։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հաճախակի դարձնել մարզային այցերը, ինչն առավել առարկայական ու գործնական կդարձնի այս ձևաչափով  հանդիպումները ։