Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Երևան Թեք Ֆորում 2022-ին

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Երևան Թեք Ֆորում 2022-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 21-ին մասնակցել է Skill ընկերության նախաձեռնությամբ իրականացվող Երևան Թեք Ֆորում 2022 (Yerevan Tech Forum 2022) միջոցառմանը։
«Զարգացմանը զուգահեռ, կարևոր է անդրադառնալ նաև արագ փոփոխվող աշխարհում առաջ եկող նոր մարտահրավերներին, որոնց արդյունավետ լուծումների մշակումն ու կառավարումը կարևորագույն խնդիր է յուրաքանչյուր երկրի համար։ Այսօր, այստեղ մեկ հարթակում են համախմբվել պետական կառավարման համակարգի ղեկավարներ, տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ ու ընկերություններ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ՝ քննարկելու այդ մարտահրավերները և առաջարկելու լուծումներ։ Հուսով եմ, որ Երևան Թեք Ֆորումի շրջանակում իրականացվող քննարկումները կլինեն արդյունավետ և կնպաստեն, որպեսզի միասին գտնենք առաջընթացի նոր ուղիներ` Հայաստանը աշխարհի տեխնոլոգիական, նորարական երկրների շարքում տեսնելու համար»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը։
Երևան Թեք Ֆորում 2022-ի  ընթացքում տեղի են ունենում ոլորտային քննարկումներ և ելույթներ «Տեխնոլոգիաները  փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հնարավորություններ», «Կորպորատիվ կառավարումն անընդհատ փոփոխվող միջավայրում», «Բիզնես գործընթացների փոխակերպումն անցումային ժամանակաշրջանում», «Մարքեթինգը՝ գլոբալ փոփոխությունների  պայմաններում», «Մատակարարման շղթաների թվային փոխակերպումը», «Անվտանգությունը՝ ցանցային աշխարհում» թեմաներով։
Ֆորումի շրջանակներում իրենց տաղավարներով ներկայացված են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Տեսլա Էներջի»-ն, «Սինոփսիս»-ը, «Թումո»-ն, «Սիմփլի»-ն, «Դիսքո»-ն։