Եգիպտոսն ակնկալում է, որ Սուեզի ջրանցքի շահագործումից եկամուտները մինչեւ ֆինանսական տարվա վերջը 7 մլրդ դոլար կկազմեն

Եգիպտոսն ակնկալում է, որ Սուեզի ջրանցքի շահագործումից եկամուտները մինչեւ ֆինանսական տարվա վերջը 7 մլրդ դոլար կկազմեն

Եգիպտոսն ակնկալում է, որ Սուեզի ջրանցքի շահագործումից եկամուտները մինչեւ ընթացիկ ֆինանսական տարվա վերջը 7 միլիարդ դոլար կկազմեն, շաբաթ օրը հայտարարել է ֆինանսների նախարար Մուհամմեդ Մաաիտը։

Ակնկալվում է, որ մինչ այդ զբոսաշրջությունից եկամուտները կկազմեն 10-12 միլիարդ դոլար, չնայած ուկրաինական ճգնաժամին, հավելել է նա: Եգիպտոսում ֆինանսական տարին տեւում է հունիսի 1-ից մինչեւ հուլիսի 30-ը:

Ջրանցքը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ ծովային ամենաարագ ուղին է եւ եգիպտական կառավարության համար արտարժույթի հիմնական աղբյուրներից մեկը:

Աղբյուրը՝   news.am