«Ռուս-ադրբեջանական էներգետիկ համագործակցությունը գնալով տրանսֆորմացվում է էներգետիկ պատերազմի». Վահե Դավթյան

«Ռուս-ադրբեջանական էներգետիկ համագործակցությունը գնալով տրանսֆորմացվում է էներգետիկ պատերազմի». Վահե Դավթյան

Անվտանգության հարցերով փորձագետ, Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախ՝ մոտ 1 ամիս առաջ Բաքուն հայտարարեց, որ չի պլանավորում ռուբլով վճարել Ռուսաստանից ներկրվող բնական գազի դիմաց (տարեկան 1,5-2 մլրդ խմ):

Ու թեև դրան չհետևեց Մոսկվայի հրապարակային պատասխանը, սակայն որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ ռուսական կողմը, մասնավորապես՝ ՛՛Գազպրոմբանկը՛՛ հրաժարվել է պատերազմի արդյունքում Ադրբեջանին անցած տարածքներում որոշ ծրագրերի վարկավորում իրականացնել:

Օրերս էլ հայտնի դարձավ, որ Բաքուն որոշել է դադարեցնել նավթի մատակարարումը ռուսական ՛՛Տատմեֆտին՛՛ պատկանող Բաքու-Նովորոսիյսկ նավթամուղով՝ արտահանելով այդ ծավալը (մոտ 170 հազ. տ) Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով՝ դեպի Միջերկրածովյան շուկաներ: Պատճառը ևս հայտնի է. ՛՛Տատնեֆտը՛՛ որոշել է տարանցման համար նախատեսված վճարները գանձել բացառապես ռուբլով:

Մի քանի օր անընդմեջ SOCAR-ի ներկայացուցիչները պնդում են, որ այս որոշումն ունի բացառապես կոմերցիոն նշանակություն, պարզ է, սակայն, որ մեծ կոմերցիան, այն էլ՝ էներգետիկ ոլորտում, որես կանոն կառուցված է քաղաքական նպատակների ու շահերի վրա»:

Աղբյուրը՝   168.am