Համատեղ ծրագրերով Հայաստանի տնտեսությունում՝ 214 մլն դոլարի ներդրում, որի 91%-ը՝ գործընկերների, 9%-ը` ԱՆԻՖ-ի կողմից

Համատեղ ծրագրերով Հայաստանի տնտեսությունում՝  214 մլն դոլարի ներդրում, որի 91%-ը՝ գործընկերների, 9%-ը` ԱՆԻՖ-ի կողմից

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի  (ԱՆԻՖ) եռամյա գործունեության արդյունքում այսօր արձանագրվում է գործընկերների հետ համատեղ, ընդհանուր առմամբ 214 մլն դոլարի ներդում՝ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում: Ֆոնդն այսօր ներկայացրել է  2019- 2021 թթ. Զեկույցը:

«Ծրագրերի հետևում բանակցություններ  են, հոռետեսություն, խոչընդոտներ, բայց ամենօրյա աշխատանքի  շնորհիվ այդ բոլոր խոչընդոտները պատվով հաղթահարվել են ԱՆԻՖ-ի թիմի կողմից», - իր ողջույնի խոսքում ասել է  ԱՆԻՖ-ի  խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը և ընդգծել, որ այս աշխատանքներն իրականացվել են  Հայաստանի համար դժվարին  ժամանակահատվածում։  Գործունեության 2,5 տարիների ընթացքում ԱՆԻՖ-ի կողմից ստորագրվել են համագործակցության վերաբերյալ տասնյակից ավելի հուշագրեր և փաստաթղթեր միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ:

Նրա խոսքով՝ այն ծրագրերը, որոնք այսօր իրականացվում են ԱՆԻՖ-ի կողմից, Հայաստանի բիզնես միջավայր են բերում նոր մշակույթ, նոր հնարավորություններ, տնտեսական ակտիվության նոր ալիք։

30486.jpg (351 KB)

 Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը  նշել  է, Հայաստանի առջև ծառացած աննախադեպ մարտահրավերների բարդ ժամանակահատվածում ԱՆԻՖ-ի շնորհիվ կյանքի են կոչվել երկրի համար ռազմավարական նշանակություն  ունեցող երկու խոշոր ներդրումային ծրագրեր.

30492.jpg (352 KB)

• Մասդար ընկերության հետ համատեղ «Այգ-1» 200 մՎՏ հզորությամբ արևային կայանի կառուցումը Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների տարածքում:

• Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ «Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերության ստեղծումը:

30491.jpg (316 KB)

ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը շարունակում է ներդրումների միջոցով աջակցել տեղական ընկերություններին: Մինչ օրս ֆոնդի կողմից 6 ընկերությունում իրականացվել է, ընդհանուր առմամբ, մոտ 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որի արդյունքում ստեղծվել և ստեղծվելու է ավելի քան 170 աշխատատեղ՝ «Հայր և որդի Երեմյաններ», «Ամբեր Կապիտալ», «Ֆուդ Ռեփաբլիք», «Ապագա Պրոջեքթս», «Գլոբալ Քոննեքթ» ընկերությունների հետ համատեղ:

Ֆոնդի գործունեության նպատակը տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումն է և դրա միջոցով կապիտալի երկարաժամկետ և կայուն աճի ապահովումը՝ ներգրավելով մասնավոր կապիտալ, ընդլայնելով տնտեսական հնարավորությունները։

Հայաստանում ներդրումային միջավայրի զարգացումը խթանելու նպատակով այս տարի կմեկնարկի ԱՌՖԻ (Armenian Financed) ծրագիրը, որի նպատակն է ներդրումային գործունեությունը տեղաբաշխել նաև առցանց հարթակում` մեծացնելով պոտենցիալ ներդրումների շրջանակը:

«Աղբի տեսակավորման կետերը բավական քիչ են և արդյունավետությունը ցածր է, այդ իսկ պատճառով նոր աղբամանների ձեռքբերման մրցույթ ենք հայտարարել, ուսումնասիրել ենք Դավիթաշեն վարչական շրջանը, որտեղ էլ կիրականացվի աղբի տեսակավորում»,-ասաց նա։