2021 թվականին ՄԻՊ գրասենյակի ծախսերը կազմել են 531,3 միլիոն դրամ, իսկ կատարողականը՝ 97,4 տոկոս․ Տիգրան Խաչատրյան

2021 թվականին ՄԻՊ գրասենյակի ծախսերը կազմել են 531,3 միլիոն դրամ, իսկ կատարողականը՝ 97,4 տոկոս․ Տիգրան Խաչատրյան

2021 թվականին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իրականացրել է մեկ ծրագիր, որը ներառում էր 5 միջոցառում։ Այս մասին հունիսի 2-ին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Ծախսերը, ըստ նրա, կազմել են 531,3 միլիոն դրամ, իսկ կատարողականը՝ 97,4 տոկոս։

Նշված ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իրականացրել է երկու դրամաշնորհային ծրագիր՝ ընդհանուր 22,9 միլիոն դրամի։

«Հաշվետու տարում գրասենյակը շարունակել է իր բնականոն գործունեությունը` կատարելով իրեն վերապահված գործառույթները»,- հավաստիացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։