Վայոց Ձորում աշխատանքների մասին համառոտ

Վայոց Ձորում աշխատանքների մասին համառոտ
2023-2024 թթ․ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում իրականացված սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերն ընդգրկել են մի շարք բնակավայրեր՝ լուծելով կենսական և կարևոր նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես խմելու և ոռոգման ջրերի խնդիրները, ինչպես նաև փողոցային լուսավորության հարցը։
 «Եղեգիս համայնքի Վարդահովիտ բնակավայրի խմելու ջրի արտաքին ցանցի վերակառուցում և Սալլի, Հորս, Գողթանիկ բնակավայրերի խմելու ջրագծերի կառուցում» ծրագիր
Ծրագրի ընդհանուր արժեքն է 50 099 771 ՀՀ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 17 534 920 ՀՀ դրամ կամ 35%, պետության աջակցությունը՝ 32 564 851 ՀՀ դրամ կամ 65%:
Ծրագրի շրջանակներում վերակառուցվել է Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի խմելու ջրի արտաքին ցանցը, և կառուցվել են Սալլի, Հորս, Գողթանիկ բնակավայրերի խմելու ջրի ջրագծերը՝ լուծելով այս բնակավայրերի համար կանոնավոր և որակյալ ջրամատակարարման խնդիրը։
«Եղեգիս համայնքի Շատին, Աղնջաձոր, Թառաթումբ, Քարագլուխ և Արտաբույնք բնակավայրերի փողոցային լուսավորության ցանցի կառուցում» ծրագիր
Ծրագրի արժեքը 43 147 887 ՀՀ դրամ է, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 19 416 549 ՀՀ դրամ կամ 45%, իսկ պետության աջակցությունը՝ 23 731 338 ՀՀ դրամ կամ 55% :
Եղեգիս համայնքում իրականացված ծրագրի շրջանակներում Շատին, Աղնջաձոր, Թառաթումբ, Քարագլուխ և Արտաբույնք բնակավայրերում կառուցվել է փողոցային լուսավորության ցանց՝ ապահովելով նշված բնակավայրերի փողոցային լուսավորությունը։
 «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Թառաթումբ, Քարագլուխ, Աղնջաձոր, Հերմոն, Հորբատեղ, Գողթանիկ, Հորս և Եղեգիս բնակավայրերի ոռոգման առուների վերանորոգում» ծրագիր
Ծրագրի ընդհանուր արժեքն է 179 368 782ՀՀ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 62 779 074 ՀՀ դրամ կամ 35%, իսկ իսկ պետության աջակցությունը՝ 116 589 708 ՀՀ դրամ կամ 65%։
Ծրագրի շրջանակներում վերանորոգվել են նշված բնակավայրերի ոռոգման առուները՝ նվազեցնելով ջրի հնարավոր կորուստները, ապահովելով ջրի կայուն հոսքը դեպի գյուղատնտեսական նշանակության հողամասեր, լուծելով գյուղացիական տնտեսություններին բավարար քանակությամբ ոռոգման ջուր տրամադրելու խնդիրը։
2024 թվականին ներկայացված ծրագրերից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Վայոց ձորում հաստատվել է 10 ծրագիր, որից 2-ը իրականացվում է Եղեգիս համայնքում։
«Եղեգիս համայնքի Շատին, Քարագլուխ, Հերմոն և Աղնջաձոր բնակավայրերում խմելու ջրագծի, ՕԿՋ-ի կառուցման աշխատանքներ» ծրագիր
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 69 058 960 ՀՀ դրամ, որից 35%-ը համայնքի մասնաբաժինն է, իսկ 65 %-ը՝ պետական աջակցությունը։ Կատարվել է աշխատանքների 74%ը:
«Եղեգիս համայնքի Շատին, Քարագլուխ, Հորբատեղ, Հորս, Արտաբույնք, Թառաթումբ և Աղնջաձոր բնակավայրերի ոռոգման առուների վերանորոգման աշխատանքներ» ծրագիր
Ծրագրի ընդհանուր արժեքը 135 805 700 ՀՀ դրամ, որից 35%-ը համայնքի մասնաբաժինն է, իսկ 65 %-ը՝ պետական աջակցությունը։