Չինաստանի տնտեսությունը 2020-ին աճել է մոտ 2%-ով.

Չինաստանի տնտեսությունը 2020-ին աճել է մոտ 2%-ով.

Չինաստանի տնտեսությունը 2020-ին աճել է մոտ 2 տոկոսով՝ դառնալով այն սակավաթիվ խոշոր երկրներից մեկը, որը համաշխարհային տնտեսության համար աղետալի տարում հաղորդել է աճի նման ցուցանիշի մասին։

Չինաստանի տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա առաջին եռամսյակում կրճատվել է գրեթե 7 տոկոսով, հաղորդում է Associated Press-ը, սակայն կառավարության՝ տնտեսության մեծ մասն արագ փակելու որոշումն, ըստ երևույթին, թույլ է տվել երկրին բիզնեսը վերսկսել ավելի շուտ, քան մյուսները:

Տնտեսագետ Այրիս Պանգն AP-ին հայտնել է, որ «չնայած երկրում համեմատաբար դրական աճին, դեռևս վաղ է եզրակացնել, որ սա ամբողջական վերականգնում է»։

Բժշկական ապրանքների պահանջարկը, ինչպիսիք են՝ դիմակները, մեծ խթան էին չինացի արտադրողների համար, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված բարձր մաքսատուրքերը նույնպես բացասաբար են ազդել արտահանողների վրա։

Ինպես նշում է AP-ն, սպասվում է, որ ԱՄՆ-ի տնտեսությունը 2020 թվականին կկրճատվի մոտ 4,3 տոկոսով:

Աղբյուրը՝  tert.am