Ապրիլին տնտեսական աճը ՀՀ-ում հասել է 8.8%-ի, մայիսյան գնաճը՝ 9%-ի

Ապրիլին տնտեսական աճը ՀՀ-ում հասել է 8.8%-ի, մայիսյան գնաճը՝ 9%-ի

Համաշխարհաին բանկն ամսական տնտեսական զարգացումների վերաբերյալ իր զեկույցում նշել է, որ Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ապրիլին տնտեսական աճը հասել է 8.8%-ի:

Մայիսին գնաճը շարունակել է արագանալ՝ հասնելով 9%-ի:

Ներմուծման բարձր աճով պայմանավորված՝ ապրանքների առևտրային պակասուրդն ընդլայնվել է:

Դրամի զգալի արժևորումը դոլարի համեմատ շարունակվել է և հունիսի 6-ի դրությամբ 8 տոկոսով գերազանցել է նախապատերազմյան ցուցանիշը:

Արժևորումը մասամբ բացատրվում է զբոսաշրջիկների թվի և զբոսաշրջության հետ կապված ներհոսքերի ավելացմամբ` արտասահմանից դրամական փոխանցումների եռապատկմամբ և ԱՄՆ դոլարի նկատմամբ ցածր պահանջարկով, որը հետևանք էր գազի ներմուծման դիմաց ռուբլով վճարումների անցման:

Ըստ զեկույցի՝ ապրիլին գրանցվել է բյուջեի հավելուրդ 27 միլիարդ դրամի չափով, ինչը պայմանավորված է եկամուտների հավաքագրման բարձր մակարդակով և ծախսերի թերակատարմամբ, իսկ բանկային ոլորտի միջնորդական գործունեությունը աննշան աճ է գրանցել ապրիլին:

Ապրանքների ներմուծման և արտահանման ծավալներն էականորեն ավելացել են` համապատասխանաբար 20 և 24 տոկոսով, իսկ ապրանքաշրջանառության պակասուրդը 31 տոկոսով ընդլայնվել է ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Նշվում է, որ ապրիլին զգալիորեն ավելացել են ցորենի ներմուծման ծավալները ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 40 տոկոսով, ինչի արդյունքում 2022-ի առաջին չորս ամիսներին ցորենի ներմուծման ընդհանուր ծավալն ավելացել է 2.5 անգամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Աղբյուրը՝   panarmenian.net