ՎՏԲ-ի ղեկավարը հայտնել է, որ բանկը ծրագրում է պահպանել իր ներկայությունը Հայաստանում

ՎՏԲ-ի ղեկավարը հայտնել է, որ բանկը ծրագրում է պահպանել իր ներկայությունը Հայաստանում

ՎՏՆ բանկը ծրագրում է պահպանել իր ներկայությունը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի և Հնդկաստանի բանկային շուկաներում։ Interfax-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը։

«Բացառությամբ միայն մեկ դեպքի՝ մենք ոչ մի տեղ չենք վաճառի (մասնաճյուղերը)։ Մենք սկզբունքային դիրքորոշում ունենք։ Մենք ամեն տեղ կմնանք։

Մենք հեռանում ենք միայն Վրաստանից, սակայն այնտեղ մի փոքր այլ իրավիճակ է։

Իսկ Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Չինաստանում, Հնդկաստանում մենք մնում ենք և կզարգացնենք ազգային բանկերի, տեղի բանկերի հետ համագործակցությունը, որպեսզի ազգային տարադրամով իրականացվող երկկողմ առևտրում առանցքային բանկ դառնանք:

Մենք այս երկրներում մեր բիզնեսի հեռանկարներ ենք տեսնում»,- ասել է նա։ Մինչև պատժամիջոցները՝ ՎՏԲ խումբը ներառում էր ավելի քան 20 վարկային և ֆինանսական ընկերություններ, որոնց ընդհանուր ակտիվները 2022 թվականի սկզբին կազմում էին 20,9 տրիլիոն ռուբլի։

Խմբի բանկերը գործում են Բելառուսում, Ադրբեջանում, Հայաստանում, Ղազախստանում, Վրաստանում։ Բացի այդ, ՎՏԲ-ն ունի 50% բաժնետոմս ռուս-վիետնամական VRB համատեղ բանկում և 50,1%՝ Անգոլական Banco VTB Africa-ում: