Տեղումներ չեն սպասվում

Տեղումներ չեն սպասվում
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 
Արարատյան դաշտում և Շիրակում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։
Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 10-12-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հունվարի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում հունվարի 9–ի ցերեկը կլինի 4-6 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...+2 աստիճան։