Հայաստանն ու ԵՄ-ն կզարգացնեն համագործակցությունը ճգնաժամային իրավիճակների ու պաշտպանության ոլորտում
![Հայաստանն ու ԵՄ-ն կզարգացնեն համագործակցությունը ճգնաժամային իրավիճակների ու պաշտպանության ոլորտում](/storage/static/articles/02/85/90/l-r4PqOmq28J.jpg )
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ Եվրամիության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության մասին» համաձայնագրին, որը հնարավորություն կտա արտակարգ և ճգնաժամային այլ իրավիճակների կառավարման ոլորտում լավագույնս օգտագործելու Եվրոպական միության փորձն ու գիտելիքները, ինչպես նաև հնարավորություն կստեղծի անվտանգության և պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությունը զարգացնելու համար։
Համաձայնագիրը կնպաստի եվրոպական կառույցների հետ ինտեգրման գործընթացի և երկկողմ գործընկերության զարգացմանը՝ ուժեղացնելու Հայաստանի Հանրապետության դիմակայնությունը արտակարգ իրավիճակների ոլորտում, կխթանի Հայաստանի Հանրապետությունից վերապատրաստման մեկնող անձնակազմի մասնագիտական աճը,արտակարգ և ճգնաժամային այլ իրավիճակների կառավարման ոլորտում պատրաստվածության բարձրացումը։