Շուրջ 50 000 վերահսկողական գործառույթ է իրականացվել տրանսպորտի անվտանգության ոլորտում
![Շուրջ 50 000 վերահսկողական գործառույթ է իրականացվել տրանսպորտի անվտանգության ոլորտում](/storage/static/articles/02/86/39/l-vkwX9yP0pJ.webp )
2024-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից տրանսպորտի անվտանգության բնագավառում շուրջ 50 000 վերահսկողական գործառույթ է իրականացրել. ուշադրության կենտրոնում են եղել կանոնավոր, ոչ կանոնավոր, տաքսամատոռային փոխադրումները։
«Իրականացրել ենք 2400 դիտարկում, ունեցել ենք 500-ից ավելի վարչական պատասխանատվության մասին արձանագրություն։ Խնդիրն այն է, որ տրանսպորտային միջոցները խախտում են չվացուցակներով նախատեսված մեկնման ժամերը, ինքնակամ շեղվում են երթուղուց, չունեն ճանապարհային թերթիկ, կամ եթե այն առկա է, ապա դրանում բացակայում են համապատասխան նշումները։ Լիցենզիայի բացակայության դեպքում կազմվում է արձանագրություն»,-ասել է տեսչության ղեկավար Գարեգին Խաչատրյանը։
45 հազարից ավելի դիտարկում է կատարվել ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների կշռման ուղղությամբ։ Շուրջ 4 հազարի դեպքում գերազանցվել է թույլատրելի բեռնվածությունը. յուրաքանչյուր ավելորդ տոննայի համար նախատեսված է տուգանք նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով։
«Այս ուղղությամբ տեսչական մարմինն ունի խնդիր։ Վարորդները շրջանցող ճանապարհներով, այսպես ասած, սարերով, ձորերով փորձում են շրջանցել կայանը։ Ասեմ, որ արդեն նախատեսել ենք կշեռքի տեղադիրքի փոփոխություն, որի դեպքում վարորդները հնարավորություն չեն ունենալու շրջանցել կշռման հենակետը»,-ասել է Գարեգին Խաչատրյանը և հավելել, որ քննարկվում է կշռման կայաններն ավելացնելու հարց։