Թրամփը ԱՄՆ-ի տնտեսական վիճակը մեծ փորձանք է անվանել

Թրամփը ԱՄՆ-ի տնտեսական վիճակը մեծ փորձանք է անվանել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Միացյալ Նահանգների տնտեսությունը ռեցեսիայի վիճակում է։

«Այնպես չէ, որ դա՝ ռեցեսիան, կարող է տեղի ունենալ երկու տարի հետո, ինչպես իրենք են ասում։ Մենք արդեն ռեցեսիայի վիճակում ենք»,- ասել է Թրամփը Newsmax հեռուստաալիքի հարցազրույցում։

Խոսելով ԱՄՆ-ում բենզինի գների աճի մասին՝ ԱՄՆ նախկին նախագահը կարծիք է հայտնել, որ արժեքի թանկացումը կշարունակվի եւ կարող է կազմել մեկ գալոնը «հինգ, վեց, յոթ դոլար եւ անգամ ավելի բարձր»։

«Մեր երկիրը մեծ փորձանքի մեջ է։ Մեր երկիրը երբեք այսպիսի դրության մեջ չի եղել»,- նշել է Թրամփը։

Աղբյուրը՝   news.am