Արգիշտի Քյարամյանը մասնավոր ընկերություն է ստեղծել

ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը մասնավոր ընկերություն է հիմնադրել, որը գործելու է իրավաբանական և հաշվապահական ծառայությունների ոլորտում։
Նորաստեղծ ընկերությունն ունի Legal and Tax Consulting անվանումը: Ընկերությունը պատրաստվում է ամբողջական իրավաբանական ծառայություններ մատուցել քաղաքացիական, վարչական, և քրեական իրավունքի ոլորտներում, վերջինիս պարագայում՝ ներառելով նաև հարկային և տնտեսական բնույթի այլ հանցագործություններին առնչվող քրեական վարույթների շրջանակը։
«Ընդ որում՝ մեր տեղեկություններով ընկերության կանոնադրությամբ սահմանվել է, որ քրեական իրավունքի շրջանակներում առաջարկվող փաստաբանական ծառայությունները վերաբերելու են բացառապես 2024թ. նոյեմբերի 20-ից, այսինքն ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից Արգիշտի Քյարամյանի ազատումից հետո ընկած ժամանակահատվածում նախաձեռնված քրեական վարույթներին»,- գրում է կայքը։