Դրամի արհեստական արժեզրկումը լուծում չէ, լուծումը եզակի լինելն է. Մենք դեռ ճգնաժամի մեջտեղում ենք. ԿԲ նախագահ

Դրամի արհեստական արժեզրկումը լուծում չէ, լուծումը եզակի լինելն է. Մենք դեռ ճգնաժամի մեջտեղում ենք. ԿԲ նախագահ

Մենք գտնվում ենք մի ճգնաժամի միջնամասում, որը մեզ հետ չէր պատահել առնվազն վերջին 40-50 տարիների ընթացքում, ուստի գիտենք, որ կա գնաճ կոչվող մի երեւույթ, եւ նույնիսկ ԱՄՆ-ի նման երկրներում արձանագրվել է այնպիսի գնաճ, որը հավանաբար վերջին անգամ նրանց հետ պատահել է 1980-ականներին:

Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, Orion-2022 գագաթնաժողովի ժամանակ նշեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Կենտրոնական բանկի մանդատն է ընդհանուր առմամբ տնտեսության համար ապահովել գների կայունություն և կանխատեսելի գների հետագիծ, և մենք օգտագործում ենք փոխարժեքը որպես գործիք։ Ես չեմ ուզում որպես հաճոյախոսություն ընդունել այն, որ մեր դրամը ամուր է, դա էկզոգեն գործոն է, որը տեղի է ունենում մեզ հետ՝ կապված Հայաստան օտարերկրյա այցելուների հետ: Դա պայմանավորված է նաև Հայաստանից արտահանման աճով»,-ասաց նա:

ԿԲ նախագահը նկատեց, որ այս օրերին Հայաստանում երեկոյան ռեստորաններում կարելի է տեսնել բազմաթիվ օտարերկրացիների.

«Այդ ամենը, ըստ վիճակագրական կանոնների, պետք է գրանցվի որպես արտահանում, հետեւաբար, մենք ականատես ենք լինում արտահանման եւ ներմուծման անհավատալի աճի, ինչն էլ, բնականաբար, բերում է ազգային արժույթի արժեւորմանը։

Հիմա հանրության, հատկապես արտահանողների կոչն է՝ արհեստականորեն արժեզրկել հայկական դրամը, նրանք կոչ են անում Կենտրոնական բանկին միջամտել ու արժեզրկել հայկական դրամը, ինչը, հավանաբար, պետք է օգնի հայ արտահանողներին ավելի մրցունակ լինել դրսում։ Բայց արդյո՞ք դրամի 5-10% արժեզրկումն այն խթանն է, որին անհրաժեշտ է հայ արտահանողներն արդյունավետ լինելու համար։

Իմ պատկերացմամբ, դա լուծում չէ, լուծումը եզակի լինելն է: Այսպիսով, եթե մենք ուզում ենք եզակի լինել, կան մի քանի բաներ, որոնք մենք պետք է անենք միասին, այնպես որ ես հույսս չդնեմ միայն արհեստականորեն արժեզրկված փոխարժեքի վրա՝ որպես մեր ինովացիոն քաղաքականության գործիք»,-հայտարարեց Մարտին Գալստյանը: