Եվրասիական տնտեսական միջկառավարական Խորհրդի նիստում քննարկվել է 2021 թ․ օգոստոսի 20-ի թիվ 8 Կարգադրության կատարման ընթացքը

Եվրասիական տնտեսական միջկառավարական Խորհրդի նիստում քննարկվել է 2021 թ․ օգոստոսի 20-ի թիվ 8 Կարգադրության կատարման ընթացքը

Եվրասիական տնտեսական միջկառավարական Խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ին կայացած նիստում քննարկվել է Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 20-ի №8 Կարգադրության կատարման ընթացքը։ Այս մասին ejc.am կայքին ներկայացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ 

Նշված Կարգադրությամբ հանձնարարվել էր անդամ պետություններին կիրառել․ Կարգադրությանը կից ցանկում նշված ապրանքների մասով արտահանման կարգավորմանն ուղղված միջոցառումներ՝ հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները և ԵԱՏՄ անդամ պետությունների միջազգային պարտավորությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով արտահանման կարգավորման միջոցների շրջանցումը կանխելուն։

Եվրասիական հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքներով պարզ է դարձել, որ անդամ պետությունները սահմանել են միջոցներ նշյալ Կարգադրությամբ սահմանված  ապրանքների արտահանումն արգելելու կամ սահմանափակելու ուղղությամբ։

Նշված հարցի քննարկման արդյունքներով ընդունվել է Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհրդի Կարգադրություն (21․06․2022թ․ N8), որով հանձնարարվել է Եվրասիական տնտեսական Խորհրդին՝ յուրաքանչյուր տարվա համար ձևավորել ինդիկատիվ հաշվեկշիռներ առաջնային անհրաժեշտության ապրանքների համար։

Միաժամանակ անդամ պետությունների Կառավարություններին հանձնարաարվել է հաշվեկշիռներով սահմանված չափաքանակների շրջանակներում ապահովել ապրանքների ազատ և անխափան տեղաշարժ ԵԱՏՄ միասնական տարածքով, բացառելով այդ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ մաքսային տարածքից և այդ նպատակով ընդունել միակողմանի կամ միասնական արտահանման կարգավորման միջոցներ։