ICAO-ն հայտարարել է Ռուսաստանում ավիաանվտանգության հետ կապված խնդիրների մասին

ICAO-ն հայտարարել է Ռուսաստանում ավիաանվտանգության հետ կապված խնդիրների մասին

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) հայտարարել է Ռուսաստանում թռիչքների անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների մասին։ Այս մասին տեղեկացրել է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով կազմակերպության հունիսի 15-ի փակ տեղեկագրին։

Նշվել է, որ ռուսաստանյան ինքնաթիռները գրանցված են մի քանի երկրների քաղաքացիական օդանավերի ռեեստրում, ինչի պատճառով առաջ են գալիս ռադիոսարքավորումների լիցենզիաների եւ թռիչքային պիտանիության վկայականների հետ կապված խնդիրներ։ Օդանավը կարող է օրինականորեն գրանցվել միայն մեկ պետությունում։

Եթե ՌԴ իշխանությունները, ինչպես նաեւ Էրիթրեան եւ Բութանը,  խնդիրը չլուծեն մինչեւ սեպտեմբերի 14-ը, պաշտոնապես կհայտարարվի ավիաանվտանգության ապահովման հետ կապված խնդիրների մասին:

Աղբյուրը՝   news.am