Ես չեմ բացառում, որ կարող են լինել տնտեսվարողներ և տնտեսական ոլորտներ, որտեղ կա չարաշահում. Գեղամ Գևորգյան

Ես չեմ բացառում, որ կարող են լինել տնտեսվարողներ և տնտեսական ոլորտներ, որտեղ կա չարաշահում. Գեղամ Գևորգյան

«Կարագի գնանկումն սկսել է տեղի ուենալ մարտ ամսից, փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված, մինչև հունիս ամիսը: Նորզելանդական կարագի միջին կշռված գինը 4692 դրամից իջել է 4400 դրամ»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Վերջինս սակայն հայտարարեց, որ Հայաստանում կարագի շուկայում կան գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ։

«Ես չեմ բացառում, որ կարող են լինել տնտեսվարողներ և տնտեսական ոլորտներ, որտեղ կա չարաշահում և այդ դեպքերով գնում պրոցես ենք գեներացնում»,-հայտարարեց Գևորգյանը։

ՏՄՊ հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ վերջին շրջանում դիզվառելիք և բենզին չի վաճառում արտաքին շուկաներում, այդ պատճառով էլ դրանց մեծ մասը Հայաստան է գալիս Ռուսաստանից, իսկ Իրանից մատակարարվող դիզվառելիքի քանակությունը պարբերաբար փոխվում է։

Նա հայտնեց, որ դիզվառելիքի գների վրա ազդում է ոչ միայն դոլարի փոխարժեքը, այլև բորսայական արժեքը, որ ամբողջ աշխարհում բարձրացել է։

Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ այդ ոլորտում իր ղեկավարած կառույցի գծով խնդիր չի տեսնում, եթե լինի, ապա կմիջամտեն:

Աղբյուրը՝   panorama.am